Աշոտյանի գործով դատավորի շուրթերով իշխանությունն է խոսում, հաշվի չեն առել նույնիսկ երաշխավորությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հետ կապված ես, մեր պատգամավոր ընկերները, Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր անձինք անձնական երաշխավորություն էինք ներկայացնել:

Նշեմ, որ Արմենի համար երաշխավորություն էին ներկայացրել նաև գործիչներ, ովքեր Արմենի հետ քաղաքական առումով տարբեր դաշտերում են եղել` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Որպես կանոն դա ամուր հիմք է կալանքի տակ գտնվող անձի խափանման միջոցի փոփոխման հարցում, բայց դա ՆՈՐՄԱԼ երկրներում:

Արմենի գործով դատավորը ոչ միայն դա հաշվի չի առել, այլ մի հատ էլ եզրակացրել, որ այսքան հեղինակավոր անձանց երաշխավորությունը հավելյալ ապացույց է, որ Աշոտյանը հեղինակություն է և դրսում գտնվելով կարող է ազդել գործով անցնող այլ անձանց նկամամբ:

Ի դեպ, սա այն դեպքում, որ պատգամավորներն Արմենի մոտ մուտք ունեն և եթե ցանկանային մեկի վրա ազդել` կազդեին:

Այստեղ ակնհայտ է, որ դատավորի շուրթերով գործող իշխանությունն է խոսում, ով իր անբարոյականություններն արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ է:

Նոր բան առանձնապես չի եղել, ուղղակի արձանագրենք ու առաջ անցնենք»: