Սույն անհատը, իր այս միտքը ձևակերպելիս հավանաբար կամ ոչ սթափ է եղել, կամ բոլորիս էշի տեղ է դնում

Ուրեմն էս Անդրեասյան Կարենը, ով ժամանակին Նիկոլոսի թևի տակ ծվարած արդարադատության նախարար էր աշխատում ու իրավապահ համակարգի բռնաբարման գլխավոր քավորն է, նայեք, թե ինչ է գրել։ Ասում ա՝ «Հայաստանում բիզնեսն ազատագրված է, գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ»։

Էս անձը, պտի սուս մնա ու փորձի իրեն, գոնե ձևական, չասոցացնել Նիկոլայի գվարդիայի հետ, քանի որ ԲԴԽ կոչված տնային կառավարչության ղեկավարն է ու փաստացի ՀՀ իրավունքի ու արդարադատության գլխավոր վերահսկողներից մեկը։ Քանի որ Հայաստանում վաղուց մի մարդ է որոշում, թե որն է ճիշտ ու որը սխալ, իսկ պետության հիմնական երեք հենասյուններից՝ դատական իշխանությունը դրված է նրա գրպանը, բնականաբար, էդ կառույցի յուրաքանչյուր բջիջ լիզում է ղեկավարության կոշիկներն ու հնարավորինս սողում ավելի ճկուն։

Սույն անհատը, իր այս միտքը ձևակերպելիս հավանաբար կամ ոչ սթափ է եղել, կամ բոլորիս էշի տեղ է դնում, երբ ասում է, թե «գործարարները սև դրամակրղ» չեն մուծվում։ Չէ հա, բոորը սուրբ են ու օրինապաշտ, իսկ են օրվա իշխանության դիմաց կզած օլիգարիխիան էլ մաքրամաքուր կերպարներ ու սրբության սրբոցներ։ Էդ պետական տենդեռներում «հանկարծ» շահած մրցույթները, պատգամավոր կոչվող հայտնի սուբյեկտի օրեցօր բարձրացող բազմահարկերը, բենզինների ներկրումները բացառապես «սպիտակով» արած գործարքներ են։

Սրանք իրենց կողքերը չեն նայում, չեն տեսնում թե ոնց 2018-ին մարշրուտկեքից միանգամից պադավատի անցան ու 3-4 տարվա մեջ ով կար-չկար իրենց սաստավում տներ առան։ Ուղղակի սրանք նախկիններից խելոք են էնքանով, որ ինչ անում են, կոխում են «օրինականի» տակ ու բացով անում։ Այսինքն սրանք, եթե իրենց բառապաշարով ասենք՝ «օրինական են թալանում»։ Թղթով աշխատավարձները կրկնապատկում ու եռապատկում են, ամեն ամիս բոնուսային պարգևավճար են ստանում ու գուլյատ անում (ամենաթարմերից ասեմ․ էն օրն, օրինակ, ֆեյքերի ՊՈԱԿ-ին բացով 1 մլդ են տվել ու ասում են՝ «մենք մեր ժողովրդից բան չենք թաքցնում»)։

Մի գիշերում ծնված ու հրապարակ նետած օլիգարխն էլ երևի պապից էր ժառանգություն ստացել, որ Ծաղկաձորի «Գոկլդեն Փելեսը» վդռուգ գնեց, կամ էլ Մանումենտի հայտնի անձի, հայտնի դղյակը իրենով արեց։ Չէ, ձերը մենակ դուս տալն ա, ու մարդկանց աչքին թոզ փչելը, էնքան ա՝ խոսեք, իսկ թե ի՞նչ է կոնտենտը, դա արդեն էական չէ։

Հիմի նախկինում եղած օլիգարխին, որ ստրուկի պես ձեզ է ծառայում, բնականաբար, պտի ասեք, որ «սպիտակով» է աշխատում, քանի որ ժամանակը ժամանակին ձեր հիմնադրամին մի քանի միլիարդ է փոխանցում, ու դառնում ձեր սրտի կտորը։

Գոնե մեկ-մեկ, բերանը բացելուց ու հերթական հիմարությունը ասելուց առաջ, մի քանի վայրկյան ուղեղի մարզանք արեք, նոր անցեք գործի, սա զուտ՝ խորհրդի կարգով։ Հա ու մի բան էլ ասեմ, սա թերևս կարևորներից է․ նույն Անդրեասյան Կարենը ժամանակին ՀՀ ՄԻՊ-ն էր, ու մի ահագին ծավալուն զեկույց էր ներկայացրել խորհրդարան «մարդու իրավունքների խախտման» հետ կապված, իսկ հիմի, երբ ՀՀ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, երբ մարդկանց օրը ցերեկով իրենց անձնական կարծիքը հայտնելու համար քրեական հետապնդման են ենթարկում ու ազատությունից ապօրինաբար զրկում, ոչ մի բան չի տեսնում ու ձկան պես լուռ է։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից