Ո՞ւմ են պետք ձեր հավաքագրած դրամական միջոցները, եթե դրանք չեն մեղմելու պատերազմի հետևանքները

Ասում են Հայաստանում բիզնեսն ազատագրված է

Հին սովետական անեկդոտ հիշեցի,

15 հանրապետությունների ներկայացուցիչները հավաքվում են, որոշում են թե, որ ազգն է ամենահիմարը, վրացին կանգնում ասում է.

-Зато у нас вино хорошое

Մենք ողբում ենք Արցախի կորուստը, մեր եղբայրների մահը, տանջվում բաքվի բանտերում պահվող մեր հարազատների համար, մտահոգվում երկրի անվտանգությամբ ու քայքայված պետականությամբ, իսկ ինչ որ պաշտոնյա առավոտ բարի լսով բիզնեսի ազատականացման մասին է խոսում…

Իսկ ում են պետք ձեր հավաքագրած դրամական միջոցները, եթե դրանք չեն մեղմելու պատերազմի հետևանքները, ում են պետք ձեր վերանորոգած դպրոցները, եթե այնտեղից հեռացնում եք ազգային կրթությունը, մեր ինչին են պետք ձեր հնդկական զենքերը, եթե դրանք կիսատ են, վերջին հաշվով մեզ պետք չեն նոր ճանապարհներ, եթե դրանցով օրը մեջ զինվորի դիակ են տանելու․․․

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից