Բաքվում Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ «հետաքննությունը» շարունակվում է

Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

«Անջատողական ռեժիմի ձերբակալված անդամների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է միջազգային իրավունքի և միջազգային կոնվենցիաների համաձայն, – նշել է Քեմրան Ալիևը՝ հավելելով, – երբ նրանց վերջնական մեղադրանք առաջադրվի, նրանց գործը կուղարկվի դատարան»։