Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի են։