Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Վորոնեժը

Վորոնեժում անօդաչու սարքերի գրոհ է տեղի ունեցել. առաջին պայթյունները որոտացել են տեղի ժամանակով գիշերվա երկուսին: Երեք ժամ անց տեղի է ունեցել երկրորդ գրոհը, գրում է «ՌԻԱՆովոստին»։
Ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Ուկրաինայի հինգ, որսացել՝ երեք անօդաչու:
Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի ութերորդ հարկի պատշգամբ, հրդեհ է բռնկվել։ Տուժել է 10-ամյա աղջիկ, որը քնած է եղել սենյակում։ Նա ձեռքի, ոտքի և պարանոցի վնասվածքներ է ստացել։
Բարձրահարկ շենքի բնակիչները տարհանվել են և ժամանակավորապես տեղավորվել մոտակա դպրոցում։

Հարձակումից հետո Վորոնեժում արտակարգ դրություն է մտցվել։ Բնակիչներին տնետուն այցելությունները շարունակվում են: