Հայկական հազարամյա ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել նրա մշակույթը. Ֆրանսիայի դեսպան

Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում: Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,-գրել է նա։