Ադրբեջանն Ուկրաինային էլեկտրասարքավորումների 7,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբհերթական խմբաքանակն է ուղարկել

Հինգշաբթի օրն Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից։

Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից մարդասիրական օգնություններով 25 բեռնատարներից բաղկացած շարասյուն է ուղարկվել, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը հղումով։