Լուվրում կստեղծվի նոր բաժանմունք, որը կներառի նաև Հայաստանը. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին «X»-ի էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ Փարիզի Լուվրի թանգարանում կստեղծվի նոր բաժանմունք, որը կներառի նաև Հայաստանը։

«Տարեկան 9,6 մլն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում: Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- ասվում է դեսպանի գրառման մեջ։