Սահմանների սահմանազատումը պետք է հստակ լինի՝ ապագայում բարբարոսությունը կանխելու համար․ Յորղոս Գերապետրիտիս

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին խոսելով Երեւանի եւ Բաքվի բանակցությունների մասին՝ ասաց, որ Հունաստանը հավատում է երկխոսությանը։ «Հունաստանն ասում է 3 բառ, որոնք վերաբերում են այլ երկրներում և աշխարհում տիրող իրավիճակին՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն, երկխոսություն։ Ներգրավված կողմերը պետք է երկխոսության մեջ լինեն: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ իրատեսական և արդար լուծում է: Խաղաղ գործընթացը պետք է անդրադառնա կոնկրետ խնդիրների:

Սահմանների սահմանազատումը պետք է հստակ լինի՝ ապագայում բարբարոսությունը կանխելու համար։ Նպատակին հասնելու իրական հնարավորություն կա։ Ռազմական գործողություն չպետք է լինի»,- ասաց հույն նախարարը։