Միքայել Մնացականյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին` Խաչենի կամրջի մոտ

Միքայել Լավրենտի Մնացականյան (1974-2023). ՊԲ ավագ լեյտենանտ։

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։

1992-ին ծառայության է անցել Արցախի ՊԲ-ում, մասնակցել արցախյան առաջին պատերազմին, աշխատել որպես դպրոցի զինղեկ: Պարգևատրվել է Արիության մեդալով։

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին: Զոհվել է սեպտեմբերի 19-ին` Խաչենի կամրջի մոտակայքում:

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։

Փա՜ռք հերոսին…

«Հայաքվե»ի ֆեյսբուքյան էջից