Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում աշխատավարձ ու թոշակ չի վճարվի. Financial Times

Ուկրաինայի կառավարությունը բախվել է   պետական ​​ծառայողների կենսաթոշակների և աշխատավարձերի հետաձգման հեռանկարին, եթե արևմտյան ֆինանսական օգնությունը շուտով չհաստատվի, Financial Times-ին ասել է փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Կիևն իր ողջ եկամուտը տրամադրում է պաշտպանությանը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր, հենվելով օտարերկրյա աջակցության վրա, ամեն ինչ ծածկելու համար՝ կենսաթոշակներից մինչև սոցիալական նպաստներ:

Բայց առանցքային ֆինանսավորման փաթեթները, այդ թվում՝ Եվրամիության խոստացած 50 միլիարդ եվրոն, արգելափակվել են Բրյուսելում և Վաշինգտոնում:

«Գործընկերների աջակցությունը չափազանց կարևոր է», – թերթին ասել է Սվիրիդենկոն:- «Այն մեզ անհապաղ է անհրաժեշտ»։

Նա ասել է, որ 500,000 պետական ​​աշխատողներ, 1,4 միլիոն ուսուցիչներ և 10 միլիոն թոշակառուներ կարող են բախվել վճարումների հետաձգումներին:

Կիևի պաշտոնյաները հույս ունեն 18,5 միլիարդ եվրոյի և ավելի քան 8 միլիարդ դոլարի անհապաղ ներարկում՝ հաջորդ տարվա բյուջեի 43 միլիարդ դոլարի պակասորդը փակելու համար:

Սվիրիդենկոն Financial Times-ին ասել է, թե հույս ունի, որ ԵՄ ֆինանսավորումը կհաստատվի փետրվարին և կհատկացվի մարտին: