Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 39

Սկիզբը` այստեղ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն. այս բոլոր ճիվաղներն իրականում սատանայապաշտ են, Սատանայի ծնունդ կամ Սատանայի ծառա, և նույնիսկ եթե մասոն չեն, առնվազն նրանց վեցանոցն են, տիկնիկավարների՝ աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի խամաճիկը:

Հիմնականում նրա՛նք են, որ իրենց հանցախմբերի, նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հետ միասին աշխարհը տանում են դեպի Երրորդ համաշխարհային, դեպի միջուկային պատերազմ:

Եթե Հայաստանում կա մարդկանց մի հսկայական զանգված, որոնց համարում ենք զոմբիացված, իսկ ոմանք նույնիսկ՝ «ժեխ», ի՞նչ եք կարծում, ԱՄՆ- ում և Եվրոպայում չկա՞ն…

Կան, իհարկե՛, կան, և նրանց առավել հիմարացնելու, հակառուսականության թույնով թունավորելու, Ռուսաստանի դեմ տրամադրելու համար է, որ Ժոզեպ Բորելն օրերս հերթական անգամ վայրահաչել է Ռուսաստանի դեմ, կրկնելով Բայդենի հրեշավոր կեղծիքը, մեղմ ասած, զրպարտել ՌԴ- ին ու նրան ներկայացրել իբրև մի ագրեսոր հրեշ, որը եթե հաղթի Ուկրաինայում, եթե այդ հաղթանակը նրան թույլ տրվի, ապա դրանից հետո հարձակվելու է եվրոպական պետությունների վրա:

Վերոնշյալ կեղծիքի նպատակներից մեկն Ուկրաինայի պարտության դեպքում եվրոպական երկրների դեմ Ռուսաստանի ագրեսիայով այդ երկրների բնակիչներին վախեցնելն է, որպեսզի նրանք գնալով վատացող կենսամակարդակի պատճառով չընդվզեն իրենց իշխանությունների դեմ, չպահանջեն դադարեցնել Ուկրաինային ցուցաբերվող միլիարդավոր եվրոների ռազմական և այլաբնույթ օգնությունը, համակերպվեն դրան ու չխոչընդոտեն ՌԴ- ի դեմ մինչև վերջին ուկրաինացի զինվորը կռվելու Արևմուտքի ծրագրի իրականացմանը:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերջերս իրավիճակը միանգամայն ճիշտ գնահատելով, ասել էր, որ եվրոպական պետությունների մեծ մասը տարված է Մոսկվայի հանդեպ ատելությամբ, և պատրաստ է կռվել մինչև վերջին ուկրաինացի զինվորը:

Ինչպես հայտնել է «Guardian« պարբերականը, Բորելը կոչ է արել եվրոպացիներին մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Lenta.Ruի փոխանցմամբ, Բորելը նշել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է փոխել բոլոր հնարավորությունների մոբիլիզացման կուրսը, այլապես Ռուսաստանը կարող է հաղթել Ուկրաինայի հակամարտությունում։

Բորելը Ռուսաստանին անվանել է մեծ տերություն, որը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային՝ նշելով, որ Մոսկվան բավարարված չի մնա «սահմանափակ տարածքային հաղթանակով»: Եվրամիության դիվանագիտության ղեկավար հայտարարել է նաև, որ ԵՄ-ն պետք է նախապատրաստվի երկար ժամանակ բարձր ինտենսիվության հակամարտությանը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հրանտ Շեփսը «Times» թերթին տված հարցազրույցում, իր հերթին, արևմտյան երկրներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը՝ Ուկրաինայում Ռուսաստանի հավանական հաղթանակը թույլ չտալու համար:

«Եթե մենք թույլ տանք Պուտինին հաղթել այս պատերազմում, ապա կտուժենք հետևանքներից,- «РИА Новости»ի փոխանցմամբ, Կիևին ֆինանսական աջակցության կրճատման պայմաններում հայտարարել է Շեփսը։- Եվ հետևանքներն աներևակայելի ծանր կլինեն Եվրոպայի, Բրիտանիայի, ամբողջ աշխարհի համար»:

Շեփսը պնդում է, որ Արևմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, պաշտպանական ծախսերը բավարար չեն վերածնվող Ռուսաստանի սպառնալիքին դիմակայելու համար: Ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը և նրա նմաններն իրենց մտքում, պատկերացումներում, ապագայի հետ կապված պլաններում Ռուսաստանն արդեն թաղել էին, ու հիմա սարսափած ու խուճապահար են Ռուսաստանի վերածննդից:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ, դեկտեմբերի սկզբին մեկնաբանելով նախագահ Ջո Բայդենի նմանաբնույթ հայտարարությունը, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում կորցրել են իրականության հետ կապը՝ խոսելով Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման հավանականության մասին: Նա ամերիկյան իշխանություններին կոչ էր արել ուշքի գալ ու դադարեցնել ամբողջ աշխարհում քաոս սերմանելը՝ հանուն Վաշինգտոնի հեգեմոնիայի։

Շուրջ 10 օր առաջ տվյալ հարցին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա, «Известия»– ի տեղեկացմամբ , «լիակատար անհեթեթություն» է անվանել ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հնարավոր հարձակման մասին դեկտեմբերի 6-ին հատուկ ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: ՌԴ նախագահի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ կազմակերպությունն ԱՄՆ- ի հետնաբակն է:

Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ սպառնալիք չի ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի երկրի համար, սակայն առանց ուշադրության չի թողնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները: Ընդ որում, ինչպես հայտարարվել է, Մոսկվան  բաց է մնում երկխոսության համար, բայց իրավահավասար հիմունքներով, իսկ Արևմուտքը պետք է հրաժարվի Եվրոպայի ռազմականացման ուղեգծից։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը չի ցանկանում ուղիղ ռազմական բախում ՆԱՏՕ-ի հետ, բայց եթե ինչ- որ մեկը ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան:

 

Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի կանխատեսումը ԱՄՆ- ի և Ռուսաստանի միջև պատերազմի ու դրա մեկնարկի ժամանակի մասին

Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը ռադիոհաղորդավար Ադամ Կորոլային վերջերս տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկի ժամանակը՝ 2024 թվական: Նա հայտարարել է 2024թ. Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ԱՄՆ մտադրության մասին: Ըստ նրա, Ջո Բայդենի վարչակազմը հաջորդ տարի լայնամասշտաբ պատերազմ կսկսի Ռուսաստանի հետ՝ երկրում իր իշխանությունը պահպանելու համար:

«Նրանք պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի հետ,- «РИА Новости»- ի փոխանցմամբ , ասել է Կարլսոնը:- Ահա թե ինչ են նրանք ուզում: Հաջորդ տարի թեժ պատերազմ է սպասվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ես չեմ կարծում, որ մենք հաղթելու ենք, բայց դա արդեն այլ հարց է։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական միջոց է. նրանք պետք է ռազմական գործողություններ սկսեն, որպեսզի իրենց ձեռքում կենտրոնացնեն պատերազմական ժամանակների լիազորություններն ու հաղթեն»։

Լրագրողի կարծիքով, ԱՄՆ-ի ներքին քաղաքականության քրեականացումը հանգեցնում է նրան, որ ամերիկյան իսթեբլիշմենթը սկսում է իր համար միակ ելքը համարել իշխանության պահպանումը: Քաղաքական հակառակորդների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետապնդումը Ջո Բայդենի վարչակազմի անդամներին դնում է այնպիսի ուղու վրա, որից հնարավոր չէ շեղվել՝ պարտվելու դեպքում հետապնդվելու վախի պատճառով:

Այդ իսկ պատճառով, կարծում է լրագրողը, ԱՄՆ քաղաքացիները, որոնք անհանգստանում են իրենց երկրի համար, այսուհետ ստիպված կլինեն անհանգստանալ ոչ միայն երկրի ներսում վարչակազմի հանցագործությունների պատճառով, այլև Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության հնարավորության պատճառով:

«Եթե դուք անհանգստանում էիք, որ մեր քաղաքականությունը կարող է դառնալ էլ ավելի կոշտ, քան հիմա է, դուք պետք է անհանգստանաք Ռուսաստանի հետ բաց պատերազմի հեռանկարից։ Կարծում եմ, որ դա հեշտությամբ կարող է տեղի ունենալ: Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ հրթիռները «պատահաբար» կընկնեն Լեհաստանում, մենք դրանում կմեղադրենք Ռուսաստանին և պատերազմ կսկսենք»,- նշել է Կարլսոնը։

Լրագրողը հավելել է, որ եթե մարդկանց իսկապես հուզում է նման հեռանկարը, անհրաժեշտ է ճնշում գործադրել ամերիկյան Սենատի վրա, որպեսզի խաղաղության հասնեն արդեն հիմա: Նրա խոսքով՝ ԱՄՆ- ն կարող էր Ուկրաինայի հակամարտությունն ավարտել արդեն այսօր, քանի որ ուկրաինական բանակն առանց ՆԱՏՕ-ի գոյություն չունի: Վաշինգտոնը, նրա կարծիքով, միակ կողմն է, որն ունակ է խաղաղության հասնել, որպեսզի կանխի գլոբալ պատերազմը, որը սպառնալիքի տակ կդնի մոլորակի վրա մարդկության ողջ կյանքը:

 

ԱՄՆ-ում 10 000 տեղանոց ստորգետնյա քաղաք- ապաստարան են կառուցել աշխարհի վերջը վերապրել ցանկացողների համար

ԱՄՆ- ի Հարավային Դակոտա նահանգում ստորգետնյա քաղաք են ստեղծել, որտեղ մարդիկ կարող են վերապրել աշխարհի վերջը: Այս մասին, «Аргументы и факты»– ի փոխանցմամբ, հայտնել է «Metro»- ն։ Պարբերականի տվյալներով՝ մինչև 10 000 հոգու համար նախատեսված պաստարանն ամերիկյան «Vivos» ընկերության կողմից կառուցվել է լեռներում գտնվող նախկին ռազմաբազայի տեղում:

Ընկերության գործադիր տնօրեն Դանթե Վիչինոն պատմել է, որ մեկ տարվա ընթացքում ստորգետնյա քաղաքում տեղ ամրագրել ցանկացողների թիվն ավելացել է ավելի քան 2 հազար տոկոսով: Ընդ որում, վաճառքներն աճել են 300 տոկոսով։ Ներկայումս ավելի փոքր ապաստան արդեն իսկ բացվել է Ինդիանա նահանգում։ Եվս մեկ նմանաբնույթ կառույց ստեղծվում է Գերմանիայի տարածքում։

Վիչինոյի հավաստամբ, ապաստարանում թաքնված մարդիկ կարող են այնտեղ վերապրել մակերեսին մոլեգնող ցանկացած սպառնալիքի դեպքում։ Այս կառույցները կարող են առնվազն մեկ տարի ինքնավար աշխատել։ Հարավային Դակոտայի ապաստարանում մեկ տեղի արժեքը կազմում է 55 000 դոլար: Ինդիանայում ապաստան ստանալու համար կպահանջվի 35 000 դոլար:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան