Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Այսօր կաթոլիկները նշում են Քրիստոսի ծնունդը:

Գլխավոր ժամերգությունը տեղի է ունենում դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ: Սուրբ ծննդյան տոնը ավետելուց բացի, Հռոմի պապը, որպես կանոն, շոշափում է արդիական հարցեր։

Աշխարհում կա ավելի քան 1,2 միլիարդ կաթոլիկ: Բացի հիմնական Կաթոլիկ երկրներից, այլ պետություններում կան տարբեր մեծությամբ կաթոլիկ համայնքներ։

Սուրբ Ծնունդը իտալացիների համար գլխավոր տոն է, այն ընդունված է նշել ընտանիքի հետ։

Կաթոլիկ Սուրբծննդյան ավանդական գույնը կարմիրն է, որը գերակշռում է հագուստի, դեկորի և սեղանի ձևավորման մեջ: Տոնի նախօրեին բոլոր ցուցափեղկերը ներկված են լինում այդ գույնով։

Սուրբ Ծնունդը նշվում է Տիրոջ մկրտության նույն օրը՝ Աստվածահայտնության անվան տակ։