Իսրայելը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել. Նեթանյահու

Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել, քանի որ դա իսրայելցի գերիներին ազատելու միակ միջոցն է, հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր զինվորների կյանքը, – ասված է Նաթանյահուի հայտարարության մեջ։-  Բայց կա մի բան, որ մենք չենք անի. կանգ չենք առնի մինչև չհաղթենք: Մեր պատանդներին ազատելու միակ միջոցը ՀԱՄԱՍ-ին հաղթելն է և համոզվելը, որ Գազայի հատվածը Իսրայելի համար այլևս վտանգ չի ներկայացնում»:

Իսրայելն այս շաբաթավերջին կորցրեց ավելի քան 10 զինվոր, ինչը իսրայելական զորքերի համար ամենամահաբեր օրերից մեկն էր հոկտեմբերի 7-ին մարտերը սկսվելուց ի վեր: