Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել․ Ալեն Սիմոնյան

«Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով, ընդդիմությունն ինչ-որ օրակարգ է ձևավորում, հետո սկսում այդ օրակարգի դեմ պայքարել:

«Մանկապարտեզ չի։ Ոչ, նման հարց չի քննարկվել։

Բացատրեք՝ իմաստը ո՞րն է։ Մենք օրենք ունենք, որը չե՞նք կարողանում անցկացնել ԱԺ-ում, ինչի՞ համար։ Նպատակը։ Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ մեկ որևէ բան չի կարող պարտադրել։ Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք»,- հայտարարեց Ա. Սիմոնյանը։