Պուտինն աշակերտներին արգելեց դասերի ժամանակ բջջային հեռախոս օգտագործել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք ստորագրեց, որն աշակերտներին արգելում է դասերի ժամանակ ձեռքի հեռախոս օգտագործել։ Գրում է kommersant.ruն

Ըստ պաշտոնական տեղեկագրում հրապարակված փաստաթղթի՝ դասերի ժամանակ հեռախոսը կարող է օգտագործվել միայն սովորողների կամ կրթական հաստատության աշխատակիցների կյանքին վտանգ սպառնալու դեպքում։