Թալինցի 18-ամյա Գրիգորը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ նվիրելով 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև: Տեղեկությունը հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:

Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։

«Կարծում եմ՝ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա», – ասել է Գրիգոր Մանուկյանը:

Նա իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների լուսավոր հիշատակին։

Տեսանյութը՝ այստեղ