Տո այ «սիրելիներ», նոր փոփոխություններ անելուց առաջ, բարդ է՞ր մի հատ ստուգել

Ասում են. «գնեք միայն սպանդանոցային ծագման միս»: Լավ են անում, բայց հետո պարզվում է, որ երկրին պետք է, պայմանական, 100 կգ միս, իսկ սպանդանոցները կարողանում են ապահովել օրական առավելագույնը, էլի պայմանական, 70 կգ:

Դա էլ հերիք չի, մի բան էլ պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է:

Մեկդ ասեք. «տո այ «սիրելիներ», նոր փոփոխություններ անելուց առաջ, բարդ է՞ր, մի հատ ստուգել, տեսնել, որն է փակելու ենթակա, որը ոչ: Բարդ է՞ր հասկանալ, որքան է իրական պահանջարկը, որի առաջարկը պետք է լինի ու այդ պահանջարկի բացը, որը սպանդանոցները չեն հասցնելու սպասարկել՝ լրացուցիչ ինչ գործիքներով է փակվելու: Ի՞նչ գործիքակազմ է հարկավոր, որ համ սպանդանոցները անգործությունից չփակվեն, համ մարդիկ ուտելու միս կարողանան գնել»:

Մեկդ հարցրեք, էլի, թե չէ, որ ես եմ հարցնում, մտածում են քրֆում եմ: Ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել, որ միշտ չի, որ քրֆում եմ, մեկ-մեկ հարց էլ եմ տալիս:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից