Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ռազմական հարձակումները շարունակվում են

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական պաշտպանության խմբի» (YPG) մի շարք այլ անդամների սպանության մասին։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և քրդական «Ժողովրդական պաշտպանության խմբի» (YPG) անունները ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելուց հետո թուրքական կառավարությունը, բացի Թուրքիայի ներսում, Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածներում ևս, ընդլայնել է իր անօրինական հարձակումներն  այդ խմբերի անդամների դեմ, և դա այն դեպքում, երբ Բաղդադի ու Դամասկոսի իշխանությունները բազմիցս բողոքել են թուրքական բանակի կողմից իրենց ինքնիշխանության խախտման դեմ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» կոչվող օպերատիվ տարածքում ոչնչացվել են «YPG» (Քրդական Ժողովրդական պաշտպանության խումբ) անջատողական կազմակերպության յոթ ահաբեկիչ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այդ երկրի զինված ուժերի գործողությունները  շարունակվում են Սիրիայի հյուսիսում գտնվող YPG ահաբեկիչների դեմ։