Կովկասում անվտանգության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Յաշար Գյուլեր

Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող անկեղծ ջանքերին և ցանկանում է, որ հնարավորինս շուտ դրական արդյունքի հասնի.

«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: