Ցախալը պատրաստվում է «Հեզբոլլահի» դեմ հավանական պատերազմին

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջին ժամանակներս ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները զորավարժություններ են անցկացնում՝ հյուսիսային ճակատում պատերազմին պատրաստվելու նպատակով։

Israel News-ը հայտնում է, որ զորավարժություններն անցկացվում են գիշեր-ցերեկ՝ «Հեզբոլլահի» հետ պատերազմի դեպքում մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։

Զորավարժություններում կրառվում են   տարբեր տեսակի զենքեր և մշակվում են մի քանի տեսակի զորքերի մասնակցությամբ համակցված մարտական ​​գործողություններ։