Մոսկվան երբեք չի փակել Երևանի հետ երկխոսության դռները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները և չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է։ Այդ մասին Sputnik-ի հետ զրույցում` «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի շրջանակներում, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպում, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է. «Մենք միշտ պատրաստակամ ենք»։

Գալուզինի խոսքով՝ շփումներն ամեն դեպքում կան․ «Վերջին անգամ նախարարները հանդիպել են Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը համոզված է, որ պետք է պահպանել ակտիվ երկխոսությունը, որպեսզի միասին ազնվորեն քննարկեն և գտնեն առկա հարցերի լուծման ուղիները: