ԵՄ-ն աշխատում է Բաքվի և Երևանի հետ՝ հաջորդ հանդիպումը Բրյուսելում անցկացնելու համար․ Trend

ԵՄ-ն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Բրյուսելում ևս մեկ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին «Trend» գործակալությանը հայտնել է Եվրոպական խորհրդի աղբյուրը։

«Բրյուսելի գործընթացն ինտենսիվ է, և ԵՄ-ն աշխատում է գործընկերների հետ հաջորդ հանդիպումն անցկացնելու համար»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Բաքվի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունից հետո զինծառայողների փոխադարձ ազատ արձակման վերաբերյալ որոշումը՝ այն անվանելով «քաղաքական երկխոսության աննախադեպ առաջընթաց»։