Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը իրական սպառնալիք է․ փորձագետ

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստեղծված «Զանգ» շարժման անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Այսօր 15:00-ին ես կրկին լինելու են Մաշտոցի պուրակում «Զանգ» շարժման հավաքին։ Ես գիտեմ Ալիևի ծավալապաշտական նպատակների մասին ու գիտեմ, որ Փաշինյանի թուլամորթությունը, պայքարի ու դիմադրության անկարողությունը մեզ համար դարձել է իրական սպառնալիք։

Մնացածը ինձ համար հեքիաթների ժանրից են։ Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել դրանք խափանելու համար, մեղմ ասած՝ նորմալ չի։

Հնարավոր վտանգավոր զարգացումները կանխել է պետք, ոչ թե սպասել մի վատ բան լինի, հետո ասենք, բայց դա կանխատեսելի էր չէ՞․․․»,- գրել է Հայրապետյանը։