ԱՄՆ-ը չի աջակցել Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչերին

Ամերիկյան կողմը չի աջակցում Գազայի հատվածում անհապաղ զինադադարի կոչերին, քանի որ դա «կցանի հաջորդ պատերազմի սերմերը»։ Այդպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը՝ Անվտանգության խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը.

«Չնայած Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չի աջակցում անհապաղ հրադադարի կոչերին։ Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի ցանկանում տեսնել կայուն խաղաղություն և երկու պետությունների խնդիրը լուծված», – ասել է նա: