Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, վերահսկողությունը կիրականացնի նախարարությունը․ ԿԳՄՍ նախարար

Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, որովհետև դրանք շատ կարևոր տեխնոլոգիա են և ժամանակակից ուսումնական նյութերում պետք է ակտիվորեն օգտագործվեն, այլ հարց է, որ անվտանգության տեսանկյունից ընթացակարգեր պետք է լինեն։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժանան Անդրեասյանը՝ պատասխանելով հարթին, թե հնարավո՞ր է նախարարությունը հրաժարվի դասագրքերում QR կոդերի գործածումից։

Նրա խոսքով, դասագրքերի հեղինակների հետ քննարկումներ են ունեցել և այդ հարցում որոշում ունեն։

«Առաջիկայում մենք կունենանք այն մոտեցումը, որ այդ բոլոր նյութերը տեղափոխվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առանձնացված տիրույթ, որտեղ դրանց պաշտպանությունն ու վերահսկողությունը կիրականացվի նախարարության կողմից»,- մանրամասնեց նա։