Այսօր հրապարակվել են PISA-2022թ. միջազգային ստուգատեսի արդյունքները

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հայտնում է․

«Այսօր հրապարակվել են PISA-2022թ. միջազգային ստուգատեսի արդյունքները։ Այս ստուգատեսը չափում է 15 տարեկան դպրոցականների գիտելիքները Մաթեմատիկայից, Բնագիտությունից և Ընթերցանությունից։ Ահա աշխարհի 10 լավագույն երկրները և նրանց միջին արդյունքները.

  1. Չինաստան – 578.5
  2. Սինգապուր – 556.3
  3. Էստոնիա – 525.3
  4. Ճապոնիա – 520.0
  5. Հարավային Կորեա – 519.7
  6. Կանադա- 516.7
  7. Թայվան – 516.7
  8. Ֆինլանդիա – 516.3
  9. Լեհաստան – 513.0
  10. Իռլանդիա – 504.7։

Էստոնիան շարունակում է փայլել կրթության ոլորտում։ Հայաստանը նույնպես պետք է մասնակցեր այս ստուգատեսին, բայց չհասցրեց։ Հուսանք մյուս անգամ կմասնակցենք»։