Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը («Caucasus Heritage Watch»):

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց:

«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։

Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։

Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և վերջին լուսանկարներով: 18-19-րդ դ. Խորհրդային Միության տարիներին գերեզմանոցը լրջորեն վնասվել էր։