Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է ավտոտրանսպորտի բոլոր տեսակների շարժը

Ավտոտրանսպորտի բոլոր տեսակների շարժը Ռազմավիրական ճանապարհով, որը ՌԴ-ն կապում է Վրաստանի և Հայաստանի հետ, ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ վարչությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատացման և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցման ապահովման անհնարինության հետ կապված, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրահանգները, արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ քաղաք – Լարս բնակավայր տեղամասում 2023թ. նոյեմբերի 27-ի ժամը 12.10-ից, մինչև հատուկ կարգադրություն»,- տեղեկացրել է գերատեսչությունը Թելեգրամ-ալիքում։