Դարպասները կոտրվել են, հարկերը՝ ողողվել․ կադրեր Սոչիում տեղի ունեցած փոթորկից

Սա Սև ծովում վերջին հարյուր տարվա ամենահզոր փոթորիկներից մեկն է։ Վատ եղանակի պատճառով պահեստային օդանավակայաններ են մեկնել Սոչի թռչող ինը ավիաչվերթներ։ Այս մասին ասվում է Սոչիի միջազգային օդանավակայանի թելեգրամյան ալիքում։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Կուբանում մինչև նոյեմբերի 27-ը սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամի: Տարածաշրջանում գործում է փոթորկի նախազգուշացում, հնարավոր է գետերի ջրի մակարդակի բարձրացում: Մարզի բնակիչներին խնդրում են պահպանել անվտանգության միջոցառումները, անհրաժեշտության դեպքում դիմել արտակարգ իրավիճակների ծառայություններին՝ 112 հեռախոսահամարով: