2024 թ․ աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունվարի 2-ն ու 3-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, բայց մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ-կիրակիով կբավարարվի Ամանորը», – նշեց վարչապետը։

Ոչ աշխատանքային օր կլինի նաև Սուրբծննդյան օրը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց կառավարությունն ամանորյա անվերջանալի սեղանի ավանդույթը կրճատում է։