Իր «բարեկիրթ» եղբոր՝ ճիվաղ Ալիևի բերանը հենց ինքը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է լեզու դրել
Երկուսի պատիժն էլ անխուսափելի է…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան զբաղվում է անջատողականների խրախուսմամբ և Հայաստանին զինելով՝ այդպիսով հող նախապատրաստելով Հարավային Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու համար: Այս մասին, ТАСС- ի տեղեկացմամբ , նշված է «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում ու զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված է Ալիևի ողջույնի խոսքում:
«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր նախկին և ներկա գաղութները, այլև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, աջակցելով անջատողական միտումներին և անջատողականներին, զինելով Հայաստանին և պարտադրելով ռազմական քաղաքականություն, խրախուսելով ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող նախապատրաստելով մեր տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար», – նշել է Ալիևը ողջույնի խոսքում, որն ընթերցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ հենց Ֆրանսիան կարող է դառնալ Հարավային Կովկասում հնարավոր նոր էսկալացիայի մեղավորը:
Չէ մի չէ… Այդ ի՞նչ է արել Ֆրանսիան, որ «հող է նախապատրաստում»… Ինչպե՞ս է աջակցել Ալիևի ասած «անջատողական միտումներին և անջատողականներին»՝ Արցախին ու Հայաստանին չնչին իսկ օգուտ չտված անատամ ու փուչ հայտարարություններո՞վ, Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, այս տարվա սեպտեմբերի 19- ին ու դրանից հետո պոռնիկ Եվրոպային բնորոշ կապիկություններո՞վ…
Ավելին. Ֆրանսիան ինչպե՞ս կարող էր աջակցել մի բանի, որը պարզապես գոյություն չունի, Հայաստանի ղեկավարության շրջանում պե՞տք է, չէ՞, լինեն այդ «անջատողական միտումները և անջատողականները», որ ցանկության դեպքում աջակցած լիներ:
Մինչդեռ Ալիևը, ի տարբերություն հայաստանյան և աշխարհասփյուռ նիկոլազոմբիների, հրաշալի գիտի, որ իր թուրք եղբայր Նիկոլը սոսկ ազգանունով է հայ, իրականում իր ցեղակիցն է; Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտի նաև, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, ՔՊ- ական և ոչ ՔՊ- ական իր ոհմակի հետ միասին, ոչ միայն բացարձակապես զուրկ է «անջատողական միտումներից», ոչ միայն միլիարդավոր լուսատարիներով հեռու է անջատողական լինելուց, այլև պաշտոնապես ու հրապարակայնորեն մի քանի անգամ հայտարարել է (ահավասիկ այդ հայտարարություններից մեկը՝ https://www.youtube.com/watch?v=iChWRPsbsI8 ), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրով, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Տավուշի մարզում «ադրբեջանական անկլավ» հանդիսացող 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը:
Եվ, ընդհանրապես, այդ ի՞նչ անջատողական միտումների մասին է վայրահաչել Ալիևը: Ազգերի ինքնորոշման իրավունքը, որը ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, Բաքվի վիժվածքի համար անջատողական միտումների՞ց է… Կամ՝ անջատողական միտո՞ւմ է Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի տիրած ու զավթած Հայաստանի տարածքները նրանից հետ պահանջելը… Թե՞ դրանք արդեն Ադրբեջանի «պատմական հայրենիքն» են…
Երկրորդ. այդ ի՞նչ զենք է մատակարարել Ֆրանսիան Հայաստանին… Կարո՞ղ է որևէ մեկը հստակ և որոշակի բան ասել, որ բերանը ծեփենք…
Որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն, իր ոհմակի հետ միասին, ֆրանսիական զենքի վերաբերյալ այստեղ փուչիկ է փչել, գիտենք, նորություն չէ, ծանոթ ենք նրանց կողմից իրենց քաղաքական շահերի համար եղած կամ նույնիսկ չեղած լուն ուղտ սարքելու քարոզչական տեխնոլոգիաներին, բայց որ Ալիևն էլ բերանը կպցրել Նիկոլի և նիկոլենց բերանին ու միասին են համերաշխաբար փչում այդ փուչիկը, այ սա արդեն նորություն է ու հերթական անգամ մատնում է Ադրբեջանի համար պատեհ ժամանակ Հայաստանի վրա հարձակվելու Ալիևի մտադրության մասին:
Ճիվաղը հիմա պարզապես պատճառներ է մոգոնում՝ առաջիկայում Ադրբեջանի նոր ագրեսիան արդարացնելու, մեղքը Ֆրանսիայի վրա լղելու համար, միաժամանակ շատ լավ հասկանալով հանդերձ, որ Հայաստանի ղեկավարությունը եթե նույնիսկ Աստծո սպառազինությունը ձեռքբերի, ունենա, Արցախը կամ Ադրբեջանի կողմից զավթված Հայաստանի տարածքները հետ բերելու համար Ադրբեջանի վրա հարձակվողը չէ, Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Ինչո՞ւ…
Ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլի կեպիի վրա եղած «դուխով»-ն ընդամենը կեղծիք է, իսկ ինքն իրականում աշխարհի ամենավախկոտներից մեկն է, այլև պայմանավորված նրանով, որ Նիկոլն իր ետևում գտնվող արևմտյան ուժերի կողմից իշխանության է բերվել և իշխանության է եկել Արցախն ու Հայաստանի մի մասն իրեն՝ Ալիևին կամ Ադրբեջանին նվիրելու կամ վաճառելու համար, ինչը փայլուն կերպով արդեն արել ու դեռ նախատեսում է անել, իսկ հիմա պարզապես Մակրոնի և Ֆրանսիայի հետ կապիկություններով է զբաղված, Ալիևի ողջույնի խոսքն էլ չլսել- չտեսնելու է տվել:
Իսկ Ալիևը թսղ ընդամենը մի բան իմանա՝ Հայաստանում ժողովրդի կողմից Նիկոլի հարցերը լուծելուց հետո իր գիշերային երազները մղձավանջների են վերածվելու նույնիսկ առանց Հայաստանի՝ ֆրանսիական զենքեր ունենալու, ռուսական և ավելի որակյալը դրա համար լիովին բավարար է:
Արթուր Հովհաննիսյան