Դեռ չգիտենք` արդյոք Փաշինյանը կժամանի ԵԱՏՄ–ի և ԱՊՀ–ի հանդիպումներին. Պեսկով

Կրեմլը դեռ չգիտի` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ–ի և ԱՊՀ–ի հանդիպումներին, որոնք պետք է անցնեն Սանկտ Պետերբուրգում տարեվերջին, սակայն այնտեղ հրավիրվել են բոլորը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ չգիտենք, բոլորը հրավիրված են… Հայկական կողմը քաջատեղյակ է, որ բոլորը հրավիրվել են», – ասել է Պեսկովը լրագրողներին։