Հայադավը լուռ էր, Արցախը պահողը բողոքում ու պահանջում էր

Ինչպես Քառասունչորսօրյա պատերազմից առաջ, այնպես էլ Արցախի Հանրապետության դեմ այս տարվա սեպտեմբերի 19- ին չհայտարարված պատերազմի սանձազերծումից առաջ Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում էր՝ սպառազինության նորանոր խմբաքանակներ ձեռքբերելով ոչ միայն Թուրքիայից, այլև Իսրայելից:

Գոնե մեկ անգամ լսե՞լ եք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա դեմ բողոքեր, միջազգային այս կամ այն բարձր ամբիոնից համապատասխան պահանջներ առաջադրեր… Իսկ ինչո՞ւ բողոքեր և միջազգային պատկան կառույցների արձագանքը պահանջեր, երբ իր և Ալիևի նպատակները, ըստ էության, նույնն էին…

Մինչդեռ կային ժամանակներ, երբ մեր երկրի ղեկավարը ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից բարձրացնում էր ինչպես Ադրբեջանի կողմից միջազգային պայմանագրերով ամրագրված սպառազինությունների սահմանաչափերի խախտմամբ զինվելու, այնպես էլ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի դատապարտման հարցը:

Հատված 2008թ. սեպտեմբերի 25- ին ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի 63- րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից.

«Վերջին շաբաթների իրադարձությունները ցնցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ բերելով այն միջազգային լրատվության ուշադրության կենտրոն: Կարծումեմ, որ դրանք պարունակում էին լուրջ դասեր բոլորիս համար: Կանգ առնեմ դրանցից միայն երկուսի վրա:

Առաջին. մենք՝ ՄԱԿ- ի անդամ պետություններս, պետք է խստորեն հետևենք ՄԱԿ- ի կանոնադրության տառին և ոգուն: Եթե որևէ երկիր կարճ ժամանակում մի քանի անգամ մեծացնում է իր ռազմական բյուջեն և հպարտանում դրանով, եթե խախտվում են միջազգային պայմանագրերով ամրագրված սպառազինությունների սահմանաչափերը, և դա արվում է բեցեիբաց, եթե մի երկիր, որը կնքել է զինադադար, ինչը միջազգային իրավական պարտավորություն է, բայց ամեն առիթով սպառնում է վերսկսել պատերազմը, ապա դա պետք է արագ և հստակ արձագանք ստանա»:

 

Արշակ Մանուկյան