Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

Ըստ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր «ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը» մեր երկրի դեմ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։