ԱՄՆ-ն մոտ է Երրորդ համաշխարհայինին․ երկիրը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ․Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատմության մեջ ավելի քան երբևէ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին, քանի որ երկիրը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ․

«Երբեք չէի կարող պատկերացնել և մտածել, որ մենք այսքան մոտ կարող ենք լինել Երրորդ համաշխարհայինին», – հայտարարել է Թրամփը՝ Ֆլորիդայում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ գլխավոր խնդիրը Ամերիկայի անվտանգության ապահովումն է․ «Չորս տարի շարունակ ես ապահովել եմ Ամերիկայի անվտանգությունը։ Ես ապահովել եմ աշխարհի անվտանգությունը։ Ոչ Իսրայելում, ոչ Ուկրաինայում տեղի չէին ունենա պատերազմներ Թրամփի վարչակազմի օրոք»,-հավելել է նախկին նախագահը։