Փաշինյանը Մակրոնի հետ բանակցությունները «հիանալի» է անվանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններն անվանել է «հիանալի»:

«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը», – «X»-ում գրել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։