Երբ Արցախի ու ասֆալտի միջև ընտրում ես ասֆալտը, վեր ես ածվելու ասֆալտի վրա թուրքական ֆուռերի վարորդներին «կուկուռուզ» մատակարարողի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլիզմը ՝ էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար։

Երբ Արցախի ու ասֆալտի միջև ընտրում ես ասֆալտը, իսկ հաղթանակի ու պարտության միջև ընտրում ես պարտությունը՝  վեր ես ածվելու ասֆալտի վրա թուրքական ֆուռերի վարորդներին «կուկուռուզ» մատակարարողի։

Մեր տունը մենք ենք մեր ձեռքով քանդել, երբ կապիտուլյացիայից հետո գնացել ու Նիկոլ ենք ընտրել՝ արժանանալով և դաշնակիցների, և գործընկերների, և նույնիսկ թշնամիների զարմանքին։

Ադրբեջանը և Արևմուտքի , և Իրանի, և ՌԴ-ի հետ հարաբերություններ է ամրապնդում՝ օգտվելով Փաշինյանի անզոր ու իզմեր չունեցող կարգավիճակից։

Ալիևին Արևմուտքը համարում է «վստահելի գործընկեր», իսկ Ռուսաստանն ու Իրանն էլ ՝ երկարաժամկետ ռազմավարություն են մշակում։

Իսկ ու՞ր է Հայաստանը։

Հայաստանը չկա, որովհետև Նիկոլը մեր երկիրը դրել է Թուրքիայից տոտալ ենթակայության տակ։

Աշխարհն էլ մեր փոխարեն պայմանավորվում է ոչ թե Հայաստանի, այլ ՝ թուրքերի հետ։

Նիկոլիզմը դա էպիդեմիա է, որը կարող է մահացու լինել պետականության համար, ինչպես կոյուղաջրերի օգտագործումը մարդու համար»։