Պեկինն ու Մոսկվան ռազմական դաշինք չեն ստեղծում. Շոյգու

Մոսկվայի և Պեկինի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այդ մասին Մոսկվայում՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռազմական ոլորտում  ռուս-չինական հարաբերությունները անշեղորեն զարգանում են բոլոր ուղղություններով. «Պարբերաբար անցկացվում են օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, մշակվում են տարբեր աստիճանի բարդության ուսումնամարտական խնդիրներ»։

«Ի տարբերություն Արևմուտքի ագրեսիվ պետությունների՝ մենք ռազմական դաշինք չենք ստեղծում», – հավելել է Շոյգուն։