Ակցիաների գործով մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն, որոնցից 1-ն անչափահաս է, 2-ի 18 տարեկանը երկու ամիս առաջ է լրացել

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած հանրահավաքների և դրան հաջորդող ոստիկանական բռնությունների (զանգվածային անկարգություններ) հետևանքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն, որոնցից 1-ն անչափահաս է, 2-ի 18 տարեկանը լրացել է ընդամենը 2 ամիս առաջ:

Այս պահին բանտարկված են մնացել նրանցից 2-ը:

Հուսով եմ, որ շուտով կհաջողվի նրանց էլ ազատել քրեակատարողական հիմնարկից:

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից