Հայտնի է պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի տեղն ու ժամը

Հայտնի է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի տեղն ու ժամը:

Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 17:00-ից Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից` նոյեմբերի 8-ին` ժամը 12:30-ին:

Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը մահացել է նոյեմբերի 6-ին։