Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Բլինքենի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, բանակցությունների հիմնական թեման Գազայի իրավիճակն է, տեղեկացրել է TRT Haber պետական հեռուստաալիքը։

Նախարարների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ։

Բլինքենի ընդունելությունն Անկարայում սիրալիր չի եղել, և դա ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի թուրքական հատվածում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը «ստացել է այն, ինչին արժանի է»։ Բլինքենը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել գիշերը։ Սոցցանցերի օգտատերերը ֆիքսել են,, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը իր նախարարին դիմավորել է ձեռքերը գրպանում։