Հռոմի պապը և Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Հռոմի պապը հեռախոսով բանակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, տեղեկացրել է ANSA գործակալությունը՝ հղում կատարելով Վատիկանի աղբյուրներին։

Քննարկման թեման մերձավորարևելյան հակամարտությունն է եղել։

Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի նախաձեռնությունն իրանական կողմինն էր։