Եմենը հայտարարել է, որ գրոհ է ձեռնարկել Իսրայելի դեմ

Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռներով հզոր հարվածներ են հասցրել Իսրայելին, ինչպես նաև մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերով տարբեր թիրախների։ Այս մասին հայտարարել է Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին։ Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն:

«Մենք կշարունակենք հրթիռներով ու ԱԹՍ-երով գրոհները այնքան ժամանակ, մինչև իսրայելական ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ դադարի»,-հայտարարել է նա՝ հաստատելով, որ իր երկիրը պատերազմ է հայտարարել Իսրայելին։