Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի. ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայի հատվածը վերածվել է երեխաների գերեզմանոցի, մինչ օրս պաղեստինյան անկլավում անչափահասների մահերի թիվը գերազանցել է 3,4 հազարը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը:

«Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի»,- ասել է նա։ Ըստ Էլդերի՝ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում ավելի քան 3450 երեխա է մահացել։ Նա կրկնել է Իսրայելի իշխանություններին անհապաղ հրադադարի և մարդասիրական օգնության անխափան հոսքի համար բոլոր անցակետերի բացման կոչը։ «Եթե մենք կրակը դադարեցնենք 72 ժամով, դա թույլ կտա 1000 երեխայի կրկին ապահով լինել», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Էլդերը նշել է, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգը «չի սահմանափակվում ռումբերով և ականանետերով»։

Ջրազրկումից մանկական մահացությունը «աճող սպառնալիք» է անկլավում, Գազայում ջրի արտադրությունը կազմում է իր պահանջի 5%-ը: Դա պայմանավորված է նրանով, որ աղազերծման կայանների մեծ մասը չի աշխատում վնասվածության կամ վառելիքի բացակայության պատճառով: