ԵՄ առաջնորդները հաստատակամ են շարունակելու միջնորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում: Մենք հաստատակամորեն մտադրված ենք առաջ մղել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,-ասել է նա: