Դատավորների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 60 տոկոսով

Հայաստանում դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել 60 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական քննարկման ժամանակ, հոկտեմբերի 25-ին ասել է արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։

Մի շարք դատավորների աշխատավարձը կբարձրանա արդեն 2024 թ. հունվարի 1-ից։ Մեկ դատավորի աշխատավարձը կկազմի 1 մլն 60 հազար դրամ։

Այս օղակում աշխատում է 300 դատավոր։ Կբարձրանա նրանցից 206-ի աշխատավարձը։

«Նրանք վարչական դատարանների, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանների և սնանկության գործերով դատարանների դատավորներն են»,- ասել է Բալյանը։