Ստեփանակերտի շուկայում հայտնի Դոնարայի ժենգյալով հացը կարող եք ճաշակել Երևանում

«Եթե Ստեփանակերտի շուկայից ժենգյալով հաց եք գնել, տիկին Դոնարային հաստատ ճանաչում եք։
Հիմա տիկին Դոնարան ու տիկին Արմինեն Մասիվում տարածք են վերցրել ու ժենգյալով հաց թխում, կարկանդակ ու այլ համով բաներ։

Հասցե`Թոթովենց 2/4, Գայի արձանի դիմացի շատրվանների հետևի մասում։ Հեռ․՝ 099705682»,- տեղեկացնում է ֆեսյբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը։