Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց է բոլոր կողմերի համար
Չինաստանի « Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է, և բոլոր կողմերը կարող են միանալ դրան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 18-ին «Գոտի և ճանապարհ» ֆորումի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Իսկապես, վերջին տարիներին որոշ երկրներ փոխառել են Չինաստանից կամ նույնիսկ ընդօրինակել, ինչպես նաև հետևողականորեն իրականացրել միջազգային միավորման նախաձեռնություններ: Ես ուզում եմ ասել, որ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է: Մենք ողջունում ենք բոլոր կողմերի միանալը դրան: Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ այլ երկրների կողմից միավորման նախաձեռնությունները նույնպես բաց կլինեն և չեն իրականացվի նեղ շրջանակներում: Չինաստանը պատրաստ է միանալ փոխկապակցված բոլոր նախաձեռնություններին, համատեղ քննարկել և իրականացնել զարգացող երկրներին ձեռնտու համագործակցությունը», – ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։